Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վերջին շրջանում փայլուն հանդիպումներ է անցկացնում «կարմիր սատանաներ»-ի կազմում, նոր պայմանագրի առաջարկ կստանա ակումբի կողմից, վստահեցնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է վերջինիս աշխատավարձը կրկնապատկել 10-ով:
Ներկա պահին երիտասարդ ֆուտբոլիստը ստանում է շաբաթական 1500 ֆունտ ստերլինգ: Փայլուն նորամուտից հետո «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են Ռեշֆորդին առաջարկել 15 000 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը 2 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, օգնելով թիմին հաղթել «Միդտյուլան»-ի և «Արսենալ»-ի դեմ հանդիպումներում:









































