Պաշտպան Նեմանյա Վիդիչը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ և ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ:
34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի հունիսը:
«Շնորհակալ եմ «Ինտեր»-ին և այդ հիանալի ակումբի երկրպագուներին: Ակումբին մեծ հաջողություններ եմ մաղթում ապագայում: Առա՛ջ, «Ինտեր»»,- միլանյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վիդիչի խոսքերը:
Մեջքի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով Վիդիչն «Ինտեր»-ի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:









































