«Ռոմա»-ի կենտրոնական կիսապաշտպան և նախկին ավագ Դանիելե դե Ռոսին որակազրկվել է երեք խաղով: Ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել երեք խաղ Իտալիայի առաջնության շրջանակներում`«Լացիո»-ի կիսապաշտպան Ստեֆանո Մաուրիի դեմքին հարվածելու համար:
Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն:
Հիշեցնենք, որ իր անզուսպ վարքի պատճառով դե Ռոսին զրկվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու հնարավորությունից:









































