Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ իտալական «Միլան»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրված է եղել իր ծառայություններով, տեղեկացնում է Football Italia-ն:
«Եթե որևիցէ ակումբ հետաքրքրված է իմ ծառայություններով, ապա պետք է կապ հաստատի իմ գործակալ Մինո Ռայոլայի հետ: Անխոս, ինձ դուր է գալիս, որ իմ ծառայություններով հետաքրքրված են լինում այլ ակումբներ:
Ես երջանիկ եմ Փարիզում: Այս ամառ ես որոշեցի մնալ այստեղ: Գիտեի «Միլան»-ի հետաքրքրվածության մասին:
Ինչ վերաբերում է իմ ապագայի ծրագրերին, ապա կգա ժամանակ, երբ ես կավարտեմ իմ կարիերան և՛ ակումբում, և՛ հավաքականում»,- հայտարարել է Իբրահիմովիչը: