Friday, 10 05 2024
Պաղեստինը պատրաստ չէ անկախության. Իսրայելի դեսպան
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն

Անվտանգությա՞ն գումարներից, թե՞ Որոտանի վաճառքից ստացված փողերով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի՝ թանկացված 6,93 դրամը վճարվելու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարներից:

Հիշեցնենք, որ Որոտանը վաճառվեց ամերիկյան«Կոնտուր գլոբալ» ընկերությանը՝ 180 միլիոն դոլարով: Այսինքն՝ ՀԷՑ-ի ունեցած 23 մլրդ դրամ պարտքը, որը ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ գոյացել է անցած տարվա սակավաջրության, դոլարի փոխարժեքի և Ատոմակայանի՝ սահմանված ժամկետից ավելի չաշխատելու պատճառով, կվճարվի Որոտանի վաճառքից ստացված գումարներով:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր, թե էլեկտրաէներգիայի սակագնի՝ թանկացված 6,93 դրամը ֆինանսավորվելու է անվտանգությանը հատկացված գումարներից՝ առանց մանրամասնելու, թե ինչ գումարների մասին է խոսքը: Ավելի ուշ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ հայտարարել էր, թե այդ 6,93 դրամը ֆինանսավորելու համար գումարներ կվերցվեն տուգանքներից գանձվող գումարներից: Բայց հիմա պարզվում է, որ իշխանական վերնախավում որոշում է կայացվել այդ գումարը հատկացնել ամերիկյան ընկերությանը Որոտանի վաճառքից ստացված գումարներից:

Այնուամենայնիվ, որքանով է օբյեկտիվ կամ համարժեք էներգետիկ ոլորտի օբյեկտներից մեկի պարտքը ֆինանսավորել մեկ այլ օբյեկտի վաճառքից ստացված գումարներով: Հատկապես, որ կարծիք կա, թե այդ թանկացումը արդարացված չէ, և կարելի էր ՀԷՑ-ը արդյունավետ կեպով շահագործել առանց սակագնի բարձրացման: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նախ պետք է հասկանալ, որքան է օբյեկտիվ ՀԷՑ-ի պարտքը: «Եվ պետք է նախ հասկանալ, թե ուրիշ էլ ինչ տարբերակ կար: Այդ գումարը հո օդից չէր գալու, ինչ-որ մի տեղից պետք է գար: Այս հարթության մեջ իշխանությունն, իմ կարծիքով, ձիու քայլ արեց՝ կարծես թե բյուջեից չի ֆինանսավորվում, միաժամանակ ֆինանսավորվում է օրենսդրությունը փափուկ շրջանցելով: Ազգային ժողովը շրջանցելու և մեծ հնչեղությունից խուսափելու քայլ է»,- ասաց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ եթե ՀԷՑ-ի վրա լիներ պատշաճ վերահսկողություն, և եթե ՀԷՑ-ը արդյունավետ աշխատեր, ապա մենք էլեկտրաէներգիայի համար կունենայինք ոչ թե 41 գումարած 6,93 դրամ սակագին, այլ ավելի էժան արժեք: Ըստ նրա՝ 6,93-ի մասով աուդիտը չի կարող հիմնախնդիրները խորությամբ բացահայտել, որքան նույն 41 դրամի համար անցկացվող աուդիտը, թե արդյո՞ք մենք վճարում ենք որևէ շքեղության կամ խարդախության համար: Եվ եթե նման ուսումնասիրություն լինի, վստահ եմ, որ շատ ավելի ցցուն կոռուպցիոն սկանդալների ականատես կլինենք:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե այդ ֆինանսական միջոցները հատկացվելու են անվտանգությանը տրամադրվող գումարներից, ապա Ա. Մանուկյանը հիշեցրեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե այն նվիրատվություն է լինելու: «Ամեն մեկն իր մտահորիզոնից մի բան ասում էր, ինչը ենթադրում է, որ պետական կառավարման պլանավորման առումով լրջագույն խնդիրներ կան: Այսինքն՝ այդ պահին կար ցայտնոտային իրավիճակ, կար ժողովրդի կրքերը հանդարտեցնելու խնդիր, որի համար ամեն մեկը ինչ-որ հայտարարություն էր անում՝ առանց համապատասխան ֆինանսական պլանավորման: Իսկ դա կառավարման թերությունների մասին է վկայում»,- ասաց Ա. Մանուկյանը:

Տնտեսագետը նաև ավելացրեց, որ այն, ինչ ՀԷՑ-ում առաջարկում է անցկացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, աուդիտ չէ և այդպիսով լուրջ էֆեկտիվություն չի ունենա: Ավելին՝ ծախսային առումով անարդյունավետ է, քանի որ այդ ուսումնասիրությունից հետո դեռ պետք է աուդիտ անցկացնեն, եթե, իհարկե, անցկացնեն: «Իսկ ամենահավանական սցենարն այն է, որ իշխանություններն ամենայն հավանականությամբ ներդրող ունեն, որը պատրաստ է ՀԷՑ-ը գնել: Իսկ այս ուսումնասիրության արդյունքում էլ ներդրողը կհասկանա, թե ինչ է ձեռք բերվում: Ավելին՝ ՀԷՑ-ի վաճառքով աուդիտի խնդիրը մեջտեղից դուրս կգա: Ամեն ֆինանսական տարվա ավարտին ՀԷՑ-ը օրենսդրության համաձայն պետք է աուդիտ անցներ, բայց բացառված չէ, որ այս ուսումնասիրության արդյունքում լինի սովորական ֆինանսական հաշվետվության աուդիտ»,- եզրափակեց Ա. Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում