«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«48 ժամ է մնում մինչև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մեկնարկը: Անհամբերությամբ եմ սպասում»,- գրել է հարձակվողը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի ու «Յուվենտուս»-ի դիմակայությունը կայանալու է հունիսի 6-ի երեկոյան Բեռլինում: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչն առաջին անգամ է անցկացվում հունիսին:









































