Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլկոտը կարող է փոխել ակումբային գրանցումը: 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
«Արսենալ»-ի հետ Ուոլկոտի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը և կողմերը դեռ չեն բանակցել այն երկարաձգելու շուրջ:
Ուոլկոտը «Սաութհեմփթոն»-ից «Արսենալ» է տեղափոխվել 2006 թվականին: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 8 հանդիպումների, 2 գոլ է խփել: