Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին հայտարարել է, որ կանի հնարավորը, որպեսզի ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր առաջարկի իրեն: Սակայն եթե դա տեղի չունենա, Թերին կավարտի կարիերան:
«Պայքարում եմ, որպեսզի ապացուցեմ, թե ինչպես են մարդիկ սխալվել: Չգիտեմ, թե որքան է մնում է ինձ: Հավանաբար, մի քանի տարի: Սակայն եթե «Չելսի»-ն ինձ նոր պայմանագիր չառաջարկի, կավարտեմ կարիերաս:
Նպատակ ունեմ խաղալ ևս մի քանի տարի: Սակայն չեմ ցանկանում փոխել ակումբային գրանցումս: Եթե սա իմ վերջին մրցաշրջանն է, ապա հուսով եմ, որ այն վառ ավարտ կունենա»,- Sky Sports-ը մեջբերում է Թերիի խոսքերը: