Thursday, 23 05 2024
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ին իրավունք տալ օգտագործելու Ինջիրլիք ավիաբազան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ին իրավունք տալ օգտագործելու Ինջիրլիք ավիաբազան ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում՝ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը համաձայնի կատարել Սիրիայում «ինտեգրված ռազմավարություն» իրականացնելու Անկարայի պահանջը: Այս մասին The Washington Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նա նշել է, որ այդպիսի «ինտեգրված ռազմավարություն» ասելով՝ Թուրքիան հասկանում է Սիրիայի օդային տարածքում «թռիչքների համար փակ գոտու և սահմանամերձ շրջաններում փախստականների համար անվտանգ կացարանի ստեղծումը»: «Որպեսզի այլևս փախստականների հոսք չլինի Թուրքիա»,- նշել է Դավութօղլուն: Նրա խոսքով՝ «մենք չենք ուզում փախստականների հետագա հոսքեր կամ սիրիական ռեժիմի կողմից օդային ռմբակոծություններ տեսնել»:

Դավութօղլուի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անցած տարի «գործնականում ձեռք է բերվել համաձայնություն» ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ինջիրլիք ավիաբազան օգտագործելու վերաբերյալ: «Եվ համաձայնությունը դեռ հնարավոր է»,- նշել է Դավութօղլուն:

Դավութօղլուն չի թաքցրել, որ Անկարան շարունակում է պնդել, որպեսզի Սիրիայում «երկու սպառնալիքներով միաժամանակ զբաղվեն»: Նկատի են առնվել ԴԱԻՇ-ը և երկրի ներկայիս կառավարությունը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ: «Եթե մենք ուզում ենք խաղաղություն ունենալ Սիրիայում, մենք միայն մեկ չափանիշ ունենք»,- ասել է Դավութօղլուն: Հարցին՝ արդյոք նա նկատի ունի Ասադի պաշտոնանկությո՞ւնը, Դավութօղլուն դրական պատասխան է տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում