հոկտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:
Ֆրանսիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:









































