Thursday, 23 05 2024
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթում «հաղթեցին» ամենականխատեսվածները

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր ընտրելու մրցութային հանձնաժողովը նախնական փուլում երեկ հաղթող ճանաչեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, իրավապաշտպան Արա Ղազարյանին և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանին:

Հանձնաժողովի գնահատման առավելագույն չափը եղել է 100 միավորը, և Ա. Հարությունյանին տրվել է ամենաբարձր՝ 95,67 միավոր: Ա. Ղազարյանը երկրորդ տեղում է` 84,05, իսկ Ն.Հարությունյանը 8-րդ տեղում՝ 58,05 միավորով: Երրորդ տեղում ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանն է` 81,27 միավորով: Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանին հատկացրել են 4-րդ տեղը` 72,66 միավորով: Ինչպես սպասվում էր Ա. Հարությունյանն ու Ա. Ղազարյանը եռյակում են: Եվ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը լինելու է նրանցից մեկը: Ամենայն հավանականությամբ՝ Ա. Հարությունյանը, հակառակ պարագայում նրան միջազգային մեկ այլ կառույցում՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի և Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններից չէին կտրի ու այս մրցույթին մասնակից չէին դարձնի: Իշխանությունները հավանաբար մտածել են, որ ՄԱԿ-ում այդ պաշտոնները ԵԽԽՎ-ում առավելություն կհամարվեն Ա. Հարությունյանին ընտրելու համար:

Իսկ եթե հանկարծ ԵԽԽՎ-ում Ա. Հարությունյանը չանցնի, ապա Ա. Ղազարյանը իշխանությունների համար պահեստային տարբերակ է: Նա Հայաստանում ունի անկախ իրավապաշտպանի համարում, մյուս կողմից էլ` իրավական ոլորտում կարծիք կա, թե նրան նույնպես իշխանություններն են հովանավորում: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նա իր ցածր միավորներով եռյակում է հայտնվել միայն կին լինելու շնորհիվ, քանի որ մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն` այդ երեք թեկնածուների մեջ պետք է լինեն երկու սեռի ներկայացուցիչներ: ԵԽԽՎ-ն նույնպես նման պահանջ ունի:

Հանձնաժողովը միաժամանակ մեկնաբանություն է տվել, որ մրցույթին Ա. Հարությունյանն իր փաստաթղթերի փաթեթը ներկայացրել է սահմանված ժամկետում: Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) կազմակերպությունն ի սկզբանե դիտարկում էր այս գործընթացը և Արդարադատության նախարարությունից ստացած տեղեկությունների հիման վրա հայտարարություն էր տարածել, թե Ա. Հարությունյանն իր փաստաթղթերն ուղարկել է ԱՆ-ին սպասարկող փոստային բաժանմունքից: Իսկ այդ փոստը նրա փաստաթղթերը բաշխիչ կենտրոնից ստացել էր հանձնաժողովի կողմից սահմանված վերջնաժամկետից՝ սեպտեմբերի 24-ին ժամը 18:00-ից 45 րոպե ուշացումով: Սա հակասում է նաև Ս. Սարգսյանի հրամանագրում ամրագրված կետին. «Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»: Եվ դժվար թե Ս. Սարգսյանն իր հրամանագրում նկատի է ունեցել նաև աշխատանքային ժամի ավարտից ընկած երեկոյան ժամերը:

Իսկ այս դեպքում թե՛ Ա. Հարությունյանը, թե՛ հանձնաժողովը նաև պնդում են, որ սեպտեմբերի 24-ին նախկին օմբուդսմենը ԱՆ-ից էլեկտրոնային նամակ է ստացել, որ իր փաստաթղթերը ընդունվել են: Մինչդեռ ԻԵՄ-ը հրապարակել էր Ա. Հարությունյանի էլեկտրոնային նամակը, որտեղ պարզ երևում է, որ նա այն ստացել է սեպտեմբերի 25-ին: Այնպես որ, Ա. Հարությունյանի դիմումը Ս. Սարգսյանի սահմանած ժամկետից ուշ է ԱՆ հասել: Իսկ ԻԵՄ-ն իր հայտարարության մեջ փաստերով ներկայացրել էր, որ խախտումով են ԱՆ ներկայացվել նաև թեկնածուներից Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի փաստաթղթերը: Բացի այդ, Ա. Մելքումյանը նախօրեին՝ հարցազրույցի փուլի ավարտից հետո գիշերը հայտնվել էր Վճռաբեկ դատարանում, որտեղ անցկացվում էր այդ մրցույթը: Հանձնաժողովն այս դեպքում էլ մեկնաբանություն է տվել, որ այս երկուսի գործի նյութերը բավարար չէին եզրահանգման գալու համար: Եվ այդ պատճառով նրանք հրավիրվել են պարզաբանումներ տալու համար: Իսկ վերջիններս էլ ոչ ավել, ոչ պակաս հարցազրույց տալուց հետո հանկարծ հանձնաժողովին խնդրել են, որ իրենց գրանցման ցուցակից հանեն, ինչը և ապահովվել է:

Բայց սա դեռ վերջը չէ: Ճիշտ է, հանձնաժողովն այս երեքին որպես հաղթողներ է ճանաչել, բայց այդ ցանկը դեռ պետք է հաստատի Սերժ Սարգսյանը: Վերջինիս հրամանագրի համաձայն` այդ ցանկն իր հաստատմանը պետք է ներկայացվի ցուցակի հրապարակման հաջորդ օրվանից, բայց ոչ ուշ, քան մրցույթի հայտարարման օրվան հաջորդող 50-րդ օրը: Այսինքն՝ մինչև հոկտեմբերի 22-ը: Նշենք նաև, որ Ս. Սարգսյանը կարող է նաև մերժի հաստատել այս ցանկը և նոր մրցույթ հայտարարի: Իսկ եթե հաստատի, ցանկն ուղարկվելու է ԵԽԽՎ, որտեղ էլ այս երեք հոգուց ընտրելու են ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր:

Երեկ փորձեցինք մրցույթի հետ կապված մեկնաբանություն ստանալ հանձնաժողովի անդամ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանից: Օրինակ՝ ինչու թեկնածուներից Ա. Մելքումյանը և Ն. Կարապետյանը նախօրեին գիշերը խնդրեցին իրենց անունները հանել ցանկից, կամ հանձնաժողովն ինչու է նախապես հաստատել նրանց փաստաթղթերը, եթե այնտեղ խնդիրներ կային: Ռ. Մելիքյանն ասաց, թե հանձնաժողովը նախօրեին չի էլ քննարկել, թե նրանց փաստաթղթերում խնդիրներ կան, թե ոչ: Ընդամենը բավարարել է նրանց խնդրանքը: Նա նաև ավելացրեց, թե միգուցե այդ երկու թեկնածուների որոշման վրա ազդեցություն է ունեցել ԻԵՄ-ի հայտարարությունը: Չէ՞ որ այդ երկուսն էլ հանրային ճանաչում ունեցող մարդ են՝ դատավոր են: Այս դեպքում էլ հավանաբար հանձնաժողովի անդամները հասկացել են, որ խախտումներն աղաղակող են, և դրանք մեղմելու և մրցույթ կոչվող այս գործընթացը չստվերելու համար այս երկուսին ասել են ինքնակամ հրաժարվեք:

Ավելացնենք նաև, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության դեպքում սա առաջին հրապարակային մրցույթն է եղել: Նախորդ դեպքում այն շատ ձևական բնույթ է կրել, և ի վերջո` Եվրոպական դատարան է ուղարկվել Ալվինա Գյուլումյանը: Իհարկե, կարելի է ասել, որ մրցույթն այս դեպքում էլ ձևական բնույթ է կրել, քանի որ ի սկզբանե այն ակնհայտ խախտումներով է անցկացվել: Հարցազրույցի ժամանակ էլ հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ վերաբերմունքը, հետո արդեն գնահատականն ակնհայտ էր: Հանձնաժողովը, կարելի է ասել, մեղմ էր գրեթե բոլոր անդամների նկատմամբ, բայց մինչև վերջ քրքրեց Վահե Գրիգորյանին: Թեև վերջինիս պատասխաններին անընդհատ հավանություններ էին տալիս, բայց, ի վերջո, հանձնաժողովը հաղթող ճանաչեց այն մարդկանց, ում անունները նախապես շրջանառվում էին, և ովքեր համարվում էին իշխանությունների թեկնածու: Այս առումով մրցույթի ելքը նախապես կանխատեսելի էր: Սակայն այս խախտումներից հետո չի բացառվում, որ Ս. Սարգսյանը մերժի այս ցանկը: Իսկ եթե չմերժի, չի բացառվում, որ ԵԽԽՎ-ն չհաստատի ցանկը: ԻԵՄ կազմակերպությունն ամենայն հավանականությամբ իր ձեռք բերած փաստերը կուղարկի եվրոպական այդ կառույցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում