ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը, ով վնասվածքի պատճառով բաց է թողնելու այսօր կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղը, հայտարարել է, որ 2009/10թթ մրցաշրջանում կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճեց որոշ մարդկանց պատճառով:
Չի բացառվում, որ շվեդ հարձակվողը հերթական անգամ քննադատում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ում հետ լարված հարաբերություններ ունի:
«Ակնհայտ էր, որ մենք աշխարհի լավագույն թիմն ունեինք, բայց չկարողացանք կատարել մեր առաջադրանքն ու նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Դա տեղի ունեցավ որոշ մարդկանց անհեթեթ որոշումների պատճառով»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է «Canal +»-ը