«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ որևէ ֆուտբոլիստ իր թիմում երաշխավորված տեղ չունի հիմնական կազմում: Նա նշել է, որ որոշակի առավելություն ունի միայն թիմի ավագը` այս դեպքում Ուեյն Ռունին:
«Չեմ կարծում, թե որևէ ֆուտբոլիստ երաշխավորված տեղ ունի իմ թիմի հիմնական կազմում: Միայն ավագը որոշակի առավելություններ ոնի: Բոլորը գիտեն այդ մասին:
Ինչ վերաբերում է հարձակվողին, ապա չեմ կարծում, թե Ռադամել Ֆալկաոն խանգարում է Ռոբին վան Պերսիին: Նրանք երկուսն էլ գերազանց հարձակվողներ են: Միշտ էլ կան խաղացողներ, ում վրա հիմնվում է մարզիչը: Սովորաբար, նրանք են դարպասապահն ու ավագը»,- ESPN-ը մեջբերում է վան Գալի խոսքերը: