Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպմանը վնասվածք է ստացել:
Նասրին վնասել է խաչաձև մկանները: Թե ինչ լրջության է վնասվածքը, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ խաղի 37-րդ րոպեին Նասրիին փոխարինել է Ալեքսանդր Կոլարովը:









































