Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ հայտարարել է, որ ակումբը չի պատկերացնում առանց առաջատար Լիոնել Մեսսիի:
Բարտոմեուն նշել է, որ Մեսսիի դերը «Բարսելոնա»-ում անգնահատելի է:
«Մեսսին մեզ համար ավելի թանկ է, քան գոլերն ու տիտղոսները: Նա ակումբի սան է և իր մարզական կարիերայի առաջին քայլերը կատարել է «Բարսելոնա»-ում:
Նրա դերն ակումբում անգնահատելի է: Նա մեր թիմ տեղափոխվեց 13 տարեկան հասակում, իսկ հիմա 27 տարեկան է: Մեսսին մեզնից մեկն է»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը:









































