Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով երկրի ղեկավարի պաշտոնի համար մայիսի 25-ին կայացած ընտրություններում հաղթել է, պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսել: Այդ մասին նա հայտարարել է Bild ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք բանակցություններ կվարենք Պուտինի հետ, որպեսզի թուլացնենք մթնոլորտը և խաղաղության հասնենք: Թե որտեղ և երբ կկայանան այդ բանակցությունները՝ դեռ չի որոշվել»,- ասել է Պորոշենկոն:
Պորոշենկոն ընդգծել է, որ ուրախ է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերքին՝ կապված Նորմադիայում զորքերի տեղակայման 70-ամյակի հետ: Նախագահը նաև ընդգծել է, որ մոտ ժամանակներս մտադիր է այլ երկրներ ևս այցելել:
«Մենք արդեն մի քանի հրավերք ստացել ենք: Մեր առաջին օտարերկրյա այցը կկայանա Լեհաստանում»,- հավելել է նա: