Thursday, 23 05 2024
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

«Ցավազրկող». Երևանյան հիվանդության առեղծվածն ու առանձնահատկությունները

«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ձեզ ենք ներկայացնում Երևանյան հիվանդությունը, դրա առանձնահատկություններն ու բարդությունները:

Աուտոբորբոքային հիվանդությունների շարքից այս անգամ առանձնացրել ենք Երևանյան հիվանդությունը, որի հիմքում իմունային համակարգի ախտահարումն է: Այս հիվանդությունը հայտնի է նաև Միջերկրածովային տենդ կամ պարբերական հիվանդություն անվանումներով:Հայաստանում Երևանյան Հիվանդության շուրջ ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 30 տարի առաջ: Այս հիվանդությունը բնորոշ է այն ազգերին,որոնք բնակվել են Միջերկրածովային շրջանում,այդ ազգերն են՝ հայերը, հրեաները, արաբները, թուրքերը: Թե գենի ինչպիսի փոփոխությունների արդյունքում է առաջացել այս հիվանդությունը, պարզ չէ:

Պարբերական հիվանդությունը ժառանգական հիվանդություն է,որը փոխանցվում է աուտոսոմ ռեցեսիվ ճանապարհով: Յուրաքանչյուր գեն մարդու օրգանիզմում ներկայացված է 2 օրինակով որից մեկը նա ժառանգում է հորից, իսկ մյուսը` մորից։ Եթե այդ երկու օրինակներից մեկը նորմալ լինի, անձը պարբերական հիվանդություն չի ունենա։ Միայն երբ տվյալ գենի և´ հայրական, և´ մայրական օրինակները փոփոխված են` մուտացիայի ենթարկված, ապա պարբերական հիվանդություն է զարգանում։

Սա նշանակում է որ մուտացիոն գենը կարող է փոխանցվել սերնդեսերունդ սակայն միշտ հանդիպել առողջ գենի և ոչ ոք տվյալ մարդու բարեկամներից չտառապի այս հիվանդությամբ: Եթե պարբերական հիվանդություն ունեցող մարդն ամուսնանա երկու առողջ գեն ժառանգած մարդու հետ, ապա նրանց երեխաները նույնպես պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն երեխաները կլինեն հիվանդ ծնողից ժառանգած մուտացիոն գենի կրողներ: Եթե ամուսնանան պարբերական հիվանդություն ունեցող երկու անձինք, ապա բոլոր երեխաները նույնպես կունենան պարբերական հիվանդություն:

Եվ հենց գենի այսպիսի հարաբերակցությունն է պատճառը, որ հաճախ մարդկանց մոտ առաջանում է այն հարցը, թե ինչպես երկու առողջ ծնողից կարող է ծնվել հիվանդ երեխա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում