Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Դե Լիլեթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 89 մասնակիցների մեջ նվաճեց երրորդ մրցանակը:
Մովսիսյանը մեկ միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Յոզեֆ Օմսից (Իսպանիա): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: