Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 7,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնքան է վաստակել նաեւ գրոսմայստեր Ռոմեն Էդուարը (Ֆրանսիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Եզրափակիչ տուրում Մովսիսյանը սեւերով խաղում է Էդուարի հետ:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ունի 7 միավոր եւ բաժանում է 3-9-րդ տեղերը: Տեղեկացնում է Armchess.am-ը։