Լոնդոնի Օլիմպիադայի ծանրամարտի կանանց մրցաշարի 63 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մարզուհի Մայա Մանեզան, ով երկամարտի արդյունքում օլիմպիական ռեկորդ է սահմանել: Ռուս ծանրորդուհի Սվետլանա Ցառուկաևան դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր: Օլիմպիական բրոնզե մեդալը նվաճել է կանադուհի Քրիստին Ժերարը:
1. Մայա Մանեզա (Ղազախստան) -245 կգ (110+135)` օլիմպիական ռեկորդ
2. Սվետլանա Ցառուկաևա (Ռուսաստան)- 237 կգ (112+125)
3. Քրիստին Ժերար (Կանադա) – 236 կգ (103+133)