Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 3,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Շարիչից (Խորվաթիա):
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 3 միավոր: