Կրասնոդարի «Կուբան»-ի մի քանի ֆուտբոլիստներ հանդիպեցին երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանեցին։ Այդ ֆուտբոլիստների թվում էր նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարկոս Պիզելին։
«Հերթական անգամ համոզվեցի, որ մենք յուրահատուկ երկրպագուներ ունենք։ Նրանք այնպիսի աջակցություն են ցույց տալիս, որ այլ կերպ անհնար է խաղալ։ Նման ջերմ ընդունելությունից կոգևորվեն նաև թիմի նորեկները։
Մենք մոտ 1 ժամ ինքնագրեր էինք բաժանում ու լուսանկարվում էինք նրանց հետ»,- հայտարարել է Մարկոսը։





































