Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Պարտադիր չէ մի ամբողջ շենք ոչնչացնել ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին ես փնտրում, որովհետև այդ բնակելի շենքերում բազմաթիվ մարդիկ կան, և նրանք բոլորը «Հեզբոլլահ» չեն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու գտնվի։ Նրա խոսքով՝ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հետ կռվել է «չափազանց երկար, և չափից շատ մարդիկ են մահանում»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա զայրացած լինելու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ իրենք «հրաշալի հարաբերություններ» ունեն, սակայն Նեթանյահուն «պետք է ավելի պատասխանատու գտնվի Լիբանանի առումով»։

«Ինձ դուր չեկավ, որ նա հարձակվեց։ Դա չափից շատ էր», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հունիսի 14-ին իսրայելական ավիահարվածը Բեյրութին։

«Առանց ԱՄՆ-ի Իսրայել չէր լինի, որովհետև ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անելու այն, ինչ արեցի ես», – հավելել է նա։

Թրամփը նաև նշել է, որ առաջարկել է Իսրայելին թույլ տալ, որ «Սիրիան զբաղվի «Հեզբոլլահ»-ի հարցով», քանի որ «նրանք ավելի լավ գործ կանեին»։

ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-Իրան համաձայնությունը կարող է գոյատևել, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Թրամփը պատասխանել է՝ «Այո, կարող է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում