Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով հանդիպման վայր դիտարկել Շվեյցարիան, Թուրքիան կամ Մերձավոր Արևելքը, սակայն բացառելով Մոսկվան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարին պետք է ստիպել դադարեցնել պատերազմը՝ հիմնականում պատժամիջոցների միջոցով։
Միաժամանակ, Զելենսկին Պուտինին կոչ է արել բանակցություններն ավարտել մինչև ձմեռ՝ զգուշացնելով, որ Ռուսաստանին նույնպես «ոչ հեշտ» ձմեռ է սպասվում։
Նա նշել է, որ խաղաղության առաջարկների շուրջ խորհրդակցել է ռուս գործարար Ռոման Աբրամովիչի հետ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը Դոնալդ Թրամփին հաստատել է Զելենսկու հետ Մոսկվայում հանդիպելու իր պատրաստակամությունը։









































