ԱՄՆ նախագահը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիրի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Հանդիպման տեսանյութը տարածել է Sky News-ը։
«Ես կանեմ այն ամենը, ինչ հնարավոր է», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ ռուսական կողմը պետք է համաձայնության գա Ուկրաինայի հետ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով։
«Ռուսաստանը պետք է գործարք կնքի», – ասել է Թրամփը։
Նա նաև հայտնել է ավելի վաղ գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։
«Մենք մեկ հանդիպում ունեցանք։ Մենք լավ հանդիպում ունեցանք», – ասել է նա՝ հավելելով, որ հունիսի 16-ին ավելի ուշ ևս մեկ հանդիպում կկայանա Զելենսկու հետ։









































