Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան գովեստի խոսքեր է հղել իր թիմի պաշտպան Դանիել Ալվեսին:
Հիշեցնենք, որ բրազիլացին վերջերս հայտարարել է, որ իրեն ցավ է պատճառել ակումբի վերաբերմունքն անցած մրցաշրջանից հետո: Լրատվամիջոցները հյատարարում էին, որ Ալվեսը կլքի թիմը, քանի որ «Բարսելոնա»-ում նրան այլևս չեն վստահում: Ալվեսը հայտարարել է, որ ակումբն այդ ժամանակահատվածում իրեն չպաշտպանեց:
«Ալվեսի շուրջ քննարկումներ երբևէ չեն եղել: Եթե իմանայի, որ Դանին նման զգացողություններ է ունեցել, անպայման կզանգահարեի իրեն: Իմ կարծիքով նա աշխարհի լավագույն աջ պաշտպանն է: Նրա նման եզրային պաշտպանի ես չեմ հանդիպել»,- հայտարարել է Վիլանովան:






































