Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հերթական փուլը: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լիլիթն իր ուժերը չափեց Մունգունտուլի, իսկ Էլինան` Լուֆեյի հետ: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Հոու Յիֆան – Ժաո Հու`0.5:0.5
Լուֆեյ – Դանիելյան` 0.5:0.5
Կովալեվսկայա – Խուրցիձե` 0-1
Ն. Կոսինցեւա – Կոներու` 1-0
Լահնո – Յու Վենջուն` 0.5:0.5
Մունգունտուլ – Մկրտչյան` 0.5:0.5
7-րդ տուրից հետո Դանիելյանն ու Մկրտչյանը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 5-9-րդ տեղերը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Յու Վենջունը` 5 միավորով:









































