Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը հայտնում է, որ երկրպագուներն անհամբերությամբ են սպասում գալիք մրցաշրջանին:
Ինչպես հայտնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը վաճառվել են թիմի վերջին տոմսերը, ընդհանուր թվով՝ 27.400: Տոմսերի ընդհանուր վաճառքը մեկ ամիս էլ չի տևել:
Նշենք, որ «Յուվենտուս»-ի մարզադաշտը բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին և տեղավորում է 41.000 հանդիսական:








































