«Միլան»-ի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Զլատան Իբրահիմովիչին: Ամենահավանական թեկնածուների թվում են հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողներ Էդին Ձեկոն և Կարլոս Տևեսը, ինչպես նաև «Ջենոա»-ի ֆուտբոլիստ Մատիա Դեստրոն:
Նշենք, որ այժմ «Միլան»-ի համար առաջնային է Տևեսի տրանսֆերի ձեռքբերումը, այն դեպքում, երբ անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբները համաձայնեցրել էին տրանսֆերային գործարքի արժեքը, ինչպես նաև պայմանավորվածություն էին ձեռք բերել ֆուտբոլիստի հետ: Խաղացողի տարեկան աշխատավարձը իտալական ակումբում կարող է կազմել 5 մլն եվրո` առանց հավելավճարների հաշվարկման:








































