Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի կարծիքվ, իր թիմը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ առաջիկա մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ կատալոնացիները գնել են Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Խորդի Ալբայի տրանսֆերը: Նա կարող էր պաշտպանական օղակ կազմել Էրիկ Աբիդալի հետ, սակայն այժմ դա հանրավոր չէ ֆրանսիացու հիվանդության պատճառով:
Այդ պատճառով «Բարսելոնա»-ն ստիպված է կենտրոնական պաշտպան փնտրել:
Վիլանովային փորձառու ֆուտբոլիստ է անհրաժեշտ, որը կկարողանա իր խաղամակարդակով համապատասխանել «Բարսելոնա»-ին:








































