Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պալմախիմի ավիաբազայում՝ թռչունների երամի հետ բախվելուց հետո, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել հիշատակի արարողությունից վերադառնալու թռիչքի ժամանակ: Տուժածներ չկան: Նախագահը, անձնակազմը և ուղեկցող անձինք չեն տուժել: Հերցոգը շարունակել է իր ճանապարհորդությունը մեկ այլ ուղղաթիռով:
Ուղղաթիռը հանձնվել է տեխնիկական մասնագետներին՝ ստուգման համար, զինվորականներն սկսել են միջադեպի հանգամանքների հետաքննությունը:









































