Transfermarkt.de-ի փորձագետները հաշվարկել են Բունդեսլիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը: Արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլսիտների իրավունքների արժեքը բարձրացել է 2012 թվականի հունվարի համեմատությամբ:
Եթե հունվարին տրանսֆերային շուկայում խաղացողները գնահատվում էին 1.63 մլրդ եվրո, ապա այժմ այդ թիվը կազմում է 1.74 մլրդ եվրո:
Նշենք, որ հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում ֆուտբոլիստների պայմանգրերի ժամկետները, տրանսֆերային փոխհանտուցման արժեքները և խաղամակարդակը:








































