Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Չերնոգորիայի «Ռուդար»-ին:
Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին. ինքանագոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար Վարդան Բիչախչյանի սաներից պահանջվեց ընդամենը 2 րոպե. գոլի հեղինակ դարձավ «Շիրակ»-ի կամերունցի լեգեոներ Դիոպ Դամեն:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց հյուրերի ակտիվության պայմաններում, սակայն մեր թիմի ֆուտբոլիստները փակել էին բոլոր ազատ գոտիները: Խաղավերջում ակտիվացան նաև Բիչախչյանի սաները, սակայն հակագրոհները ոչ մի կերպ չեն տալիս սպասված արդյունքը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի ` 1:1: Դիմակայության հաշվն է 2:1` հօգուտ «Շիրակ»-ի (առաջին խաղն ավարտվել էր 0:1 հաշվով): Այսպիսով` «Շիրակ»-ը դուրս եկավ Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլ:






































