Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկրի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այդ պաշտոնը զբաղեցրել է ուրուգվայցի մասնագետ Խերարդո Պելուսոն՝ փոխարինելով Ֆրանսիսկո Արսեին։
Մինչ այդ 58-ամյա Պելուսոն մարզում էր Պարագվայի «Օլիմպիա» թիմը։ Պարագվայի ազգային հավաքականը կարող է բաց թողնել Մունդիալ-2014-ը՝ ընտրական փուլում անհաջող ելույթների պատճառով։








































