«Ատլետիկ»-ի նախագահ Խոսու Ուրուտիան հայտարարել է, որ ակումբը կվաճառի կիսապաշտպան ԽավիՄարտինեսի իրավունքները 40 մլն եվրոյից ոչ պակաս:
«Մենք չենք ցանկանում վաճառել Մարտինեսի տրանսֆերը. ինքներս նրա օգնության կարիքն ունենք: Բայց եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը որոշի գնել նրա իրավունքները, ապա ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո պետք է վճարի նրա տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո»,- նշել է ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ երիտասարդ տաղանդի ծառայություններով են հետաքրքրված «Բարսելոնա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:










































