Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է «Մայամի»-ի գլխավոր մարզիչ Էրիկ Սպոյելստրեին և շնորհավորել NBA-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ սերիայում «Մայամի»-ն 4:1 հաշվով առավելության է հասել «Օքլահոմա»-ի նկատմամբ:
Ըստ տեղեկատվության` Օբաման նշել է, որ «Մայամի»-ն մարզական աճ է գրանցել, և հրավիրել է թիմին Սպիտակ տանը կազմակերպվող ավանդական տոնակատարությանը: