Գերմանիայի ազգային հավաքականը ռեկորդ է սահմանել պաշտոնական խաղերում անընդմեջ տարած հաղթանակների քանակով` հերթական հաղթանակը գրանցելով «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի Հունաստան-Գերմանիա հանդիպմանը:
2010 թվականին ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությանը 3-րդտեղի համար պայքարում գերմանացիները 3:2 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ընտրանու նկատմամբ. այդ ժամանկից ի վեր Գերմանիայի հավաքականը 15 անընդմեջ հաղթանակ է տարել:
Նախորդ ռեկորդը` 14 խաղերից բաղկացած, պատկանում էր Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի հավաքականներին:









































