Հոկեյի ազգային լիգան խաղացողներին հանձնեց անհատական մրցանակներ: Անցած մրցաշրջանի լավագույն հոկեյիստ ճանաչվեց Եվգենի Մալկինը: Նա այդ մրցանակին արժանացավ թե´ Լիգայի ներկայացուցիչների, թե´ խաղացողների կողմից:
Եվգենի Մալկին («Փիթսբուրգ») – Մրցաշրջանի լավագույն հոկեյիստ
Հենրիկ Լունդկվիսթ («Ռեյնջերս») – Լավագույն դարպասապահ
Էրիկ Կարլսոն («Օտտավա») – Լավագույն պաշտպան
Գաբրիել Լանդեսկոգ («Կոլորադո») – Լավագույն նորեկ
Սթիվեն Սթեմքոս («Տամպա Բեյ») – Լավագույն ռմբարկու