Ավստրիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց տեղի «Գոինգ»-ի հետ: Այն ավարտվեց 11:0` ուկրաինական ակումբի ֆուտբոլիստների ջախջախիչ հաղթանակով:
Հանդիպման առաջին խաղակեսում աչքի ընկան Դենտինյոն, Տոտովիցկին և Չուրկոն, իսկ խաղում գրանցվեց 4:0 հաշիվը:
Ընդմիջումից հետո «Շախտյոր»-ը շարունակեց իր հաղթարշավը: Նշենք, որ հանդիպման 72-րդ րոպեին մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը նույնպես գոլի հեղինակ դարձավ: Երկրորդ խաղակեսում Չուրկոն 3 գոլ հեղինակեց: 1-ական անգամ «Գոինիգ»-ի դարպասը գրավեցին Տոտովիցկին, Իլսինյոն, Գայը:








































