Բրազիլական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոմարիոն գովասանքի խոսքեր է ուղղել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին, սակայն ընդգծել է, որ «Բարսելոնա»-ի խաղային փիլիսոփայությունը ստեղծել է ոչ թե Գվարդիոլան, այլ Կրուիֆն, ում ղեկավարության ներքո են աշխատել և´ ինքը՝ Ռոմարիոն, և´ Պեպը:
««Բարսելոնա»-ն աշխարհի` վերջին 5 տարիների լավագույն թիմն է: Գվարդիոլան հիանալի մասնագետ է: Նա դեռևս որպես ֆուտբոլիստ տարբերվում էր մյուսներից իր խաղաոճով:
Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ «Բարսելոնա»-ի այսօրվա խաղը Կրուիֆի վաստակն է: Հենց նա է խաղային այդ փիլիսոփայության հիմնադիրը»,- հայտարարել է Ռոմարիոն:









































