Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է իր թիմի` Դանիայի ընտրանու հետ հանդիպման արդյունքները:
«Ինչպես և ենթադրում էինք, խաղը շատ բարդ ընթացք ունեցավ: Առաջին խաղակեսում 3-4 հիանալի պահեր բաց թողեցինք և թույլ տվինք մրցակցին հավասարեցնել խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում ավելի գրագետ էինք գործում, ավելի շատ տիրում գնդակին:
Ես լրացուցիչ պլան ունեի: Այն գործի կդնեի, եթե դանիացիներին հաջողվեր երկրորդ անգամ գրավել մեր դարպասը: Հիանալի է, որ նման քայլի դիմելու անհրաժեշտություն չառաջացավ»,- գերմանացի լրագրողներին է հայտնել մասնագետը:








































