ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հերթական անգամ հայտարարել է, որ 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի գոլերի արձանագրման ավտոմատ համակարգը:
«ՖԻՖԱ-ն թույլ չի տա ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության Գերմանիա-Անգլիա հանդիպմանը ստեղծված իրավիճակի կրկնություն: Բրազիլիայում կայանալիք Մունդիալում կկիրառվի նոր համակարգը»,- հայտարարել է Բլատերը Ուրուգվայ իր պաշտոնական այցի ժամանակ:
Հիշեցնենք, Ցյուրիխում տեղի ունենալիք հատուկ խորհրդակցության ընթացքում Ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային միությունը (IFAB), որը ֆուտբոլի կանոնների հիմնադիրն է, որոշում կկայացնի դարպասի գրավում արձանագրող համակարգի ապագայի վերաբերյալ: 9 ամիս IFAB-ի կողմից հաստատվելու համար թեստավորումներ անցնելուց հետո հավակնորդ են GoalRef-ը և Hawk Eye-ը:






































