Հայտնի են «Եվրո-2012»-ի C և D խմբերի առաջիկա հանդիպումները սպասարկող մրցավարները:
C խմբի Իսպանիա- Իռլանդիա հանդիպումը կվարի պորտուգալացի Պեդրու Պրոենսայի գլխավորած մրցավարական անձնակազմը, իսկ Իտալիայի և Խորվաթիայի ազգային թիմերի հանդիպումը կսպասարկի Հոուարդ Ուեբը:
D խմբի Ուկրաինա- Ֆրանսիա խաղը կվարի հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը, իսկ Շվեդիայի և Անգլիայի հավաքականների հանդիպումը կսպասարկի սլովենացի Դամիր Սկոմինան:








































