Ընթացիկ մրցաշրջանում գերազանց արդյունքներ են ցույց տալիս հայ աթլետները: Արտաշատում հունիսի 9 -ին և 10-ին անցկացված համապետական առաջնությունում իր հաշվին Լոնդոնի օլիմպիական խաղերի չորրորդ ուղեգիրը գրանցեց մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան (երկուական հեռացատկորդ և նիզականետորդ): Մրցումների հերոսը դարձավ վանաձորցի հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:
Շնորհալի մարզիչ Սեդրակ Դալլաքյանի 27-ամյա սանը ցույց տվեց 8 մ 20 սմ արդյունք, 10 սմ-ով գերազանցեց վարկանիշային ցուցանիշը և արժանացավ Լոնդոնի խաղերին մասնակցելու իրավունքի:
Ներկայումս Հայաստանն ունի 23 օլիմպիական:
Արտաշատյան ստուգատեսում առաջին իսկ փորձից 80 մ սահմանագիծը հատեց մեր անվանի նիզականետորրդ, գյումրեցի Մելիք Ջանոյանը: