Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն

Ընտրություններում հաղթանակի առթիվ Նիկոլ Փաշինյանին, երևի, առաջինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևն է շնորհավորել, երկու օր հետո՝ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Ղազախստանը և Ղրղըզստանը ԵԱՏՄ անդամ են։ Տոկաևը և Ժապարովը մայիսի 29-ին մասնակցել են Հայաստանի «եվրոպական ձգտումների» հարցով Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած փակ քննարկումներին, որից հետո Կրեմլը տարածել է «համատեղ հայտարարություն», որը Հայաստանին կոչ է անում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել, թե տնտեսական ինտեգրացիայի ո՞ր կառույցին է տալիս նախապատվությունը։

Դեռևս այդ ժամանակ էինք նկատել, որ այդ «հայտարարության» տեքստը Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ akorda.kz-ում բացակայում է և ենթադրել, որ այն Աստանայի համար պաշտոնական փաստաթուղթ չէ։ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահների շնորհավորական ուղերձները կողմնակի ապացույց են, որ Հայաստանին ԵԱՏՄ-Եվրամիություն ընտրության պարտադրանքը բացառապես ՌԴ նախագահի «քմահաճույքն» է։

Երևում է, Կրեմլում Տոկաևի և Ժապարովի «օպորտունիզմը» խիստ նյարդային են ընկալել։ Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվան հունիսի 12-ից արգելում է իր տարածքով Հայաստանից ԵԱՏՄ երկրներ «կարանտինային ապրանքների արտահանումը»։ Փաստացի Ռուսաստանը տնտեսական «պատերազմ է հայտարարել» Ղազախստանին և Ղրղըզստանին՝ այդ երկրներին արգելելով առևտրա-տնտեսական «սեպարատ» հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ։

Այդ որոշումը, որքան էլ փորձ արվի գտնել դիվանագիտական «նրբասացություններ», բացահայտում է, որ ԵԱՏՄ-ն ոչ թե ինքնիշխան երկրների տնտեսական ազատ ինտեգրացիայի, այլ եվրասիական տարածքի մի զգալի մասում Ռուսաստանի շահերի իրացման կառույց է, որ ստեղծվել է բացառապես քաղաքական նպատակով։ Այն է՝ թույլ չտալ, որ հետխորհրդային երկրները հարևանների և Եվրամիության հետ լիարժեք տնտեսական համագործակցության և հանրային բարգավաճման հասնեն։

Հայաստանը ի՞նչ ծավալի և նոմենկլատուրայի ապրանքներ է արտահանում Ղազախստան և Ղրղըզստան, էական չէ։ Խնդիրը այն է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական կապերի առջև «ուղեփակոց» է դնում, բայց վերջին որոշումը արդեն շոշափում է նաև Ղազախստանի և Ղրղըզստանի, գուցե թե՝ նաև Բելառուսի ոչ միայն շահերը, այլև պետական հեղինակությունը։ Ինչպե՞ս կարձագանքեն Աստանան և Բիշքեկը։ Մի՞թե Ռուսաստանը խնդիր է դրել, որ ԵԱՏՄ-ն կազմացրվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում