Ադրբեջանում 5․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի շրջաններում։ Երկրաշարժերի հետազոտման բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Գաբալայի (Կաբալա) շրջանում՝ Գաբալա կայարանից 11 կմ դեպի հարավ-արևմուտք։
Էպիկենտրոնում և էպիկենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում երկրաշարժը զգացվել է 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։






































