Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Հայաստանի ընդդիմությունը շուրջ վեց տարի է, պնդում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2019թ․ օգոստոսի 5 -ին Ստեփանակերտում չհայտարարեր «Արցախը Հայաստան է և վերջ», ապա «պատերազմ չէր լինի»։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե Փաշինյանի այդ հայտարարությանը ինչ իրադարձություններ են հաջորդել։ Նույն տարվա հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի հերթական քննարկումներին ելույթ ունենալու պատրվակով Իլհամ Ալիևին հրավիրել է Սոչի։

Նույն օրը կայացել է նրանց փակ հանդիպումը, որից հետո Իլհամ Ալիևը, պատասխանելով Փաշինյանի Ստեփանակերտում արված հայտարարության մասին հարցին, հայտարարել է․ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչության նշան»։ Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին պատասխանել է գրեթե երկամսյա պաուզայից և Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո։

Մեկ շաբաթ հետո Աշխաբադում գումարվել է ԱՊՀ հերթական գագաթաժողովը, որի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անսպասելի բարձրացնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ին ընդառաջ ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում «նացիստների և ֆաշիստական գործիչների հերոսացման» թեման և վկայակոչել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը։

Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի «այդ քայլի կապակցությամբ բազմիցս իրենց բողոքն են հայտնել» և մասնավորեցրել, որ «այդ փաստը տեղ է գտել ՌԴ արտաքին գործերի նախարարության «Զեկույցում»»։ Այդ հղումը փաստացի վկայություն է, որ Ալիևը հնչեցրել է ոչ միայն իր, այլև Ռուսաստանի նախագահ Պուտինի «մտահոգությունը»։

Նիստին ներկա Նիկոլ Փաշինյանը հարկադրված է եղել հակադարձել Ալիևին և հայտարարել․ «Տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը այնքան երկրորդական դերակատարություն է ունեցել, որ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն է եղել։ Իսկ ճշմարտությունը այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացիայի դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, որ կազմակերպել են երիտթուրքերը»։

Ավելի կոշտ գնահատական Փաշինյանը հնչեցրել է Նժդեհի ձերբակալության և Վլադիմիրի բանտում մահվան փաստի շահարկման կապակցությամբ․ «Բազմաթիվ խորհրդային գործիչներ նույնպես բանտերում են մահացել, Սոլժենիցինը ԳՈՒԼԱԳ է անցել։ Մի՞թե մենք 1937-1950-ական թվականների բոլոր դատապարտվածներին ժողովրդի թշնամի ենք համարում»։ Այդ գնահատականի հասցեատերը Իլհամ Ալիևը չէր։ Ահա այդպես է դրսևորվել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական-քաղաքակրթական խզումը, ինչպես նաև՝ ռուս-թուրք-ադրբեջանական սիներգիան։

Ընդ որում, դա Փաշինյանի և «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության հետ կապ չունի։ Գարեգին Նժդեհի արձանը Երևանում բացվել է 2016թ․ մայիսի 28 -ին։ Չորս օր հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ առթիվ «բազմաթիվ հարցեր է ստացել» և «զարմանք հայտնել», թե Հայաստանում ինչո՞ւ են մոռացել Հայրենական մեծ պատերազմի հայազգի հերոսներին։ Իսկ թե ինչո՞ւ Երևանում Նժդեհի արձանը բացվել է քառօրյա մարտական գործողություններից հետո, ամենևին էլ հռետորական հարց չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում