Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

Կիևը և Մոսկվան հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը հունիսի 12-ի գիշերը հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Նիկոլաևի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

«Փրկարարները մարել են Բորիսպոլի շրջանում ենթակառուցվածքային օբյեկտի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 2000 քառակուսի մետր տարածքի վրա տարածված հրդեհը», – նշվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնել է, որ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում հարված է հասցվել «Տանեկո» և «Տաիֆ-ՆԿ» նավթավերամշակման գործարաններին։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 12-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի երկնքում խոցել են 231 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն իր Telegram ալիքում հայտնել է հունիսի 12-ի առավոտյան զանգվածային հարձակման մասին՝ հավելելով, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնք բժշկական օգնություն են ստանում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 14 ԱԹՍ։ Նա հավելել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ռոստովի մարզի նահանգապետը հայտնել է, որ հինգ շրջաններում «ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է խոցվել». ներկայում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան իր հերթին հայտարարել է, որ հունիսի 11-ի երեկոյան և հունիսի 12-ի գիշերը մարզում վեց  անօդաչու թռչող սարք է խոցվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում