Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները համարյա ավարտվել» են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «փոխըմբռնման հուշագիրը պատրաստ է ստորագրման»։ Նրա ներկայացմամբ, ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ առաջիկա կիրակի՝ Եվրոպայում։ ԱՄՆ կողմից այն, ամենայն հավանականությամբ, կստորագրի փոխնախագահ Վենսը։

Կողմերից ոչ մեկը «փոխըմբռնման հուշագրի» մանրամասնությունները չի բացահայտել։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը «պարտավորվել է երբեք միջուկային զենք չունենալ»։ Թե ինչպես է լուծվելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը, որևէ հստակություն առայժմ հայտնի չէ։

Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը թվարկել է այն երկրներին, որ նպաստել են Իրանի հետ «համաձայնությանը»։ Այդ շարքում Ռուսաստանը և Չինաստանը բացակայում են, ինչից հետևում է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Մոսկվան և Պեկինը չեն ներգրավվել։

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև «Բիբիի»՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «երախտագիտություն է հայտնել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, կսահմանափակի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցությունը»։

Իրանա-ամերիկյան «փոխըմբռնման հուշագիրը» Թեհրանի համար նման պարտավորություններ իրոք նախատեսո՞ւմ է, թե՞ Իսրայելի վարչապետը այդ հաղորդագրությունը տարածել է, որպեսզի ներքին ճնշումներից ապահովագրվի, դժվար է կողմնորոշվել։

Առհասարակ որևէ վստահություն, որ Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի օրը կամ մոտ ապագայում պատերազմին վերջ տալու մասին փաստաթուղթ կստորագրեն, ոչ ոք չունի։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Միացյալ Նահանգներին քննադատել է «անսկզբունքայնության» համար և ասել, որ փաստաթղթի համաձայնեցումը հետաձգվել է այդ պատճառով։

Գլխավոր խոչընդոտը, որ կարող է ծագել, Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի համաձայնության հետ կապված հարցն է։ Չնայած տարածված տեղեկությանը, որ Մոջթաբա Խամենեին «արտոնել է համաձայնագրի ստորագրումը», դեռևս պաշտոնական հայտարարություն այդ մասին չի տարածվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում