Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»

Ֆրանսիայի Ռեն քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 10-ի վճռով 30 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Էմին Գասիմովին։ Նա մեղավոր է ճանաչվել 2021թ․ մարտի 141-ին ադրբեջանցի քաղաքական վտարանդի, բլոգեր Մոհամեդ Միրզալիի դեմ «դաժան մահափորձ իրականացնելու» մեջ։ Մյուս երկու կասկածյլաները, որոնց ինքնությունը չի հրապարակվել, դատապարտվել են համապատասխանաբար 18 և 15 տարվա ազատազրկման։

Այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթի ֆեյսբուքայն էջը, որ գործում է Ցյուրիխից։ Ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալին քաղաքական հալածանքների պատճառով ապաստան է խնդրել Ֆրանսիայում։ Նա հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի քննադատ։ Ըստ նախաքննության, հանցավոր խումբը, որի պարագլուխ Էմին Գասիմովը հայտնի է որպես «օրենքով գողերի շրջապատի ներկայացուցիչ», 2021 թ․ մարտի 14-ին Մոհամեդ Միրզալիին «հասցրել են դանակի մի քանի հարվածներ»։

Էմին Գասիմովը, ըստ «Ազադլըգի» աղբյուրների, դատարանում հայտարարել է, որ Միրզալիին «սպանելու նպատակ» չի ունեցել, «միայն վախեցրել է, քանի որ նա ադրբեջանցի կանանց հասցեին անպատիվ գրառումներ է կատարել և տարածել կեղծ տեղեկություններ»։ Թե դատավարության ժամանակ, թե դատավճռի հրապարակումից հետո տուժող Միրզալին հայտարարել է, որ իր «սպանությունը պատվիրել են Ադրբեջանի կառավարական ամենաբարձր շրջանակները»։

Իրավապաշտպան Արիֆ Յունուսովի տեղեկություններով՝ «օրենքով գողերի շրջանակը սերտ կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ և օգտագործվում է արտերկրում այլախոհ անձանց սպառնալու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով»։ Էմին Գասիմովի և հանցակիցների նկատմամբ ֆրանսիական դատարանի խիստ վճիռը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իրողությամբ, որ Մոհամեդ Միրզալին դարձել է կազմակերպված հանցախմբի, ոչ թե անձնական վրեժխնդրության թիրախ։

Ըստ երևույթին, Ռեն քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը Բաքվում խսիտ անհանգստությամբ են ընդունել։ Թերևս դա է պատճառը, որ արդեն երրորդ օրն է, ինչ իշխանամերձ մամուլը Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի հասցեին բռիության հասնող ոճի հրապարակումներ են անում։ Ադրբեջանի իշխող վերնախավը, երևի, փորձել է ֆրանսիական արդարադատության հետ գործարքի գնալ, բայց հաջողության չի հասել։ Էմին Գասիմովը ամեն պահի կարող է «երգել» և լիովին խոստովանել, թե ում պատվիրով է «վախեցրել» Մոհամեդ Միրզալիին։ Իսկ այդ խոստովանությունը թանկ կարժենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում